Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ իրենց ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում «Հեզբոլլահի» թիրախներին Լիբանանում Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և արկեր արձակելու փորձերից հետո՝ հաղորդում է BBC-ն: Իսրայելը հայտարարել է, որ լիբանանցի խաղաղ բնակիչները զգուշացվել են անհապաղ լքել այն տարածքները, որտեղ գործում է «Հեզբոլլահը»:                
 

Սևանա լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ ցածր է 2 սմ-ով

Սևանա լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ ցածր է 2 սմ-ով
02.10.2012 | 11:40

Հոկտեմբերի 2-ի դրությամբ, Սևանա լիճը գտնվում է ծովի մակերևույթից 1900,23 մետր բարձրության վրա: Լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ ցածր է 2 սմ-ով:

Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության, հոկտեմբերի 2-ի օպերատիվ տվյալներով, Սևանը սնող Արգիճի գետի հզորությունը 2,28 խմ վայրկյան է, Գավառագետինը` 2,68 խմ վայրկյան, Մասրիկինը` 1,74 խմ վայրկյան, և Ձկնագետի հզորությունը` 0,10 խմ վայրկյան:
Նշենք, որ Սևանա լճի բարձրացմանը զուգահեռ` այս տարվա մայիսի 2-ից սկսվել են ոռոգման նպատակով ջրի բացթողումները Հրազդան գետի հունով, հոկտեմբերի 2-ի դրությամբ Սևանա լճից բաց է թողնվել 317 միլիոն 621 հազար խմ ջուր: «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի համաձայն` Սևանից բաց թողնվելիք ջրի տարեկան չափաքանակը սահմանվել է մինչև 320 մլն խմ:
Հավելենք նաև, որ անցած շաբաթ (սեպտեմբերի 24-30-ին) հանրապետության գետերում չնայած բնական և էական փոփոխություններ չեն դիտվել, սակայն Սևանա լճի հայելու նիշն այդ ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 20773

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ